Երեկվա օրը համառոտ. սեպտեմբերի 7

Ուժեղ քամին և կարկուտը Վրաստանի Կախեթիի մարզի Լագոդեխիի մունիցիպալիտետի երեք գյուղերի վնաս է պատճառել: Ըստ առկա տեղեկությունների՝ տուժել է Կաբալիի, Գուրգենիանիի և Բաիսուբանիի բնակչությունը:

Ուսանողներին ընդառաջելու նպատակով Վրաստանի կրթության և գիտության (ԿԳ) նախարարությունն այսօրվանից մեկնարկում է սոցիալական ծրագրի շրջանակներում դիմումների ընդունումը:

Վրաստանում պատրաստվում են 2023-2024 ուսումնական տարվա մեկնարկին: Ուսումնական տարվա օրացույցից պարզ է դառնում, որ ուսումնական տարին կմեկնարկի սեպտեմբերի 15-ից:

Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախկին նախագահ Նիկա Մելիայի բողոքն ընդդեմ Վրաստանի:

«Վրաստանի՝ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու հեռանկարը մեծանում է, չնայած երկրի ներքին և արտաքին բանսարկուների սադրանքներին», – հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Իրակլի Կոբախիձեն։

2022 թվականին Վրաստանի ավելի քան 100 հազար քաղաքացի էմիգրանտ է դարձել: 

2022 թվականին անչափահասների աշխատանքային իրավունքների խախտում է արձանագրվել 15 աշխատավայրում։

Վրաստանում 2022 թվականին աշխատավայրում մահացել է 35 քաղաքացի, վիրավորվել՝ 330-ը։

2023 թվականի 8 ամիսների ընթացքում փայտանյութի ապօրինի արդյունահանման և տեղափոխման 739 դեպք է բացահայտվել։ 

Իտալական «Նապոլիի» և Վրաստանի ազգային հավաքականի 22-ամյա խաղացող Խվիչա Կվարացխելիան ֆրանսիական «Ֆրանս ֆուտբոլ» հրատարակության «Ոսկե գնդակի» 30 հավակնորդների թվում է։