ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու հեռանկարը մեծանում է. Կոբախիձե

«Վրաստանի՝ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու հեռանկարը մեծանում է, չնայած երկրի ներքին և արտաքին բանսարկուների սադրանքներին», – հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Իրակլի Կոբախիձեն։

Հոկտեմբերին Եվրահանձնաժողովը հանձնարարականներ կպատրաստի Եվրոպական խորհրդի համար, որը դեկտեմբերին կորոշի Վրաստանին ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրելու հարցը։ Վրաստանը թեկնածուի կարգավիճակ կստանա, եթե այս որոշումը պաշտպանեն ԵՄ բոլոր 27 երկրների ղեկավարները

«Վրաստանի քաղաքացիներն աջակցում են եվրաինտեգրմանը, և նրանք  ընտրել են «Վրացական երազանք»–ին»,- պարզաբանել է Կոբախիձեն՝ ի պատասխան ընդդիմության, թե իշխանությունները հրաժարվում են եվրաինտեգրման գործընթացից։