Անչափահասների աշխատանքային իրավունքների խախտումներ

2022 թվականին անչափահասների աշխատանքային իրավունքների խախտում է արձանագրվել 15 աշխատավայրում։

Այս մասին interpressnews.ge-ին հայտնել են Աշխատանքի տեսչական ծառայությունից։

Տեղեկության համաձայն՝ անչափահասների աշխատանքային իրավունքների խախտման հիմքով նշանակված տուգանքի ընդհանուր գումարը կազմել է 85 հազար 300 լարի։