Հանրային տրանսպորտը կաշխատի նաև շաբաթ-կիրակի օրերին

Վրաստանի կառավարության գլխավորած կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական խորհրդի որոշման համաձայն՝ շաբաթ-կիրակի օրերին գործունեությունը կվերսկսի համայնքային տրանսպորտը:

Որոշման համաձայն՝ վաղվանից՝ փետրվարի 25-ից, աշխատանքը կվերսշկսի նաև միջքաղաքային տրանսպորտը:

Ինչ վերաբերում է տրանսպորտի գործունեության հատուկ կարգավորումներին, կշարունակի արգելված մնալ օդորակիչների կիրառումը, ինչպես նաև դիմակ կրելը շարունակում է պարտադիր մնալ: