Ստրասբուրգի դատարանը մերժել է Մելիայի բողոքը

Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախկին նախագահ Նիկա Մելիայի բողոքն ընդդեմ Վրաստանի:

Բողոքը վերաբերում էր 2019 թվականի հունիսի 20-ին՝ «Գավրիլովի գիշերը» տեղի ունեցած Մելիայի ձերբակալությանը: Քաղաքական գործիչը կարծում էր, որ իր նկատմամբ խախտվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի երկու հոդվածները՝ ազատության և անվտանգության իրավունք, իրավունքների սահմանափակումների կիրառման շրջանակը:

Ստրասբուրգի դատարանը, սակայն, ոչ մի հոդվածով խախտում չի հայտնաբերել:

Ի դեպ, Մելիան մեղադրվում էր 2019 թվականի հունիսի 20-21-ը խորհրդարանի մոտ տեղի ունեցած հակառուսական բողոքի ակցիայի ժամանակ խորհրդարանի շենք ներխուժելու փորձի մեջ՝ խմբակային բռնություն վարելու և դրան մասնակցելու մեղադրանքով։

Դատախազության բողոքարկումից հետո դատավորը Մելիային՝ որպես խափանման միջոց է նշանակել էլեկտրոնային հսկողություն և 30 հազար լարի գրավ, որը, վերջինս վճարել է դեռ 2019 թվականին: 2020 թվականի նոյեմբերի 1-ին Մելիան խորհրդարանի դիմաց բողոքի ցույցի ժամանակ հրապարակավ հանեց իր էլեկտրոնային հսկողության թևնոցը:

«Գավրիլովի» արյունալի գիշերվանից չորս տարի է անցել