Վրաստանում հացի թանկացման վտանգ չկա

Վրաստանի «Հաց արդյունաբերողների միության» նախագահ Մալխազ Դոլիձեի խոսքով՝ այս պահին Վրաստանում հացի գնի բարձրացման վտանգ չկա։ Ըստ Դոլիձեի՝ մեկ պարկ ալյուրի ինքնարժեքը նախորդ տարվա համեմատ 10-15 լարիով էժան է։

Նա նաև նշել է, որ Վրաստանին տարեկան անհրաժեշտ է 800 հազար տոննա ալյուր, թեև երկիրն ինքնուրույն չի կարող արտադրել այդ քանակի արտադրանք։

«Մեկ պարկ ալյուրի արժեքը նախորդ տարվա համեմատ 10-15 լարիով էժան է։ Պարենային ապրանքների, հատկապես առաջնային սպառման ապրանքների գների իջեցման նպատակով անցկացվում են քննարկումներ։ Ակնկալիք կա, որ հացի գինը նույնպես կնվազի, բայց դա աշխատանք ու ժամանակ է պահանջում»,- նշել է միության նախագահը։