Ցյուրիխի իսլամական կենտրոնում հրաձգության հետևանքով 3 մարդ է վիրավորվել

Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքի իսլամական կենտրոնում դեկտեմբերի 19-ի երեկոյան հնչած կրակահերթերի հետևանքով 3 մարդ է վիրավորվել: Ականատեսների պնդմամբ, կրակ բացելուց հետո ոճրագործը հեռացել է դեպքի վայրից՝  կայարանի ուղղությամբ: Փոխանցում է «BBC» լրատվականը:

Շվեյցարական ATS գործակալության փոխանցմամբ,  հարձակման պահին մահմեդական կենտրոնում, որը սոմալիական համայնքի կողմից հաճախ որպես մզկիթ  է օգտագործվում, գտնվել է շուրջ 10 մարդ:

Շուրջ 8 մլն. բնակչություն ունեցող Շվեյցարիայում 450 հազար մահմեդական է ապրում:

2009թ․- ին Շվեյցարիայում անցկացված հանրաքվեի արդյունքում բնակչությունը դեմ է քվեարկել Մինարեթ (Մեչեթին հատուկ աշտարակ) կառուցելուն:

Թողնել պատասխան