Ուկրաինայում զոհված վրացի մարտիկի դին տեղափոխվեց Վրաստան

Ուկրաինայում զոհված ևս մեկ վրացի մարտիկի՝ Միխեիլ Մազանաշվիլիի դին Վրաստան է տեղափոխվել։

Թբիլիսիի միջազգային օդանավակայանում ներկա են եղել զոհվածի ընտանիքի անդամները, քաղաքական գործիչներ և քաղաքացիական ակտիվիստներ։

Նշենք, որ 2022 թվականի փետրվարի 24-ից մինչ օրս Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժման ժամանակ զոհվել է 42 վրացի մարտիկ։