ԱՀԿ-ն Վրաստանին 300 համակարգիչ է փոխանցել

Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը առողջապահության համաշխարհային կազմակերպությունից 300 համակարգիչ է ստացել, որոնք հիմնականում նախատեսված են գյուղական համայնքների ամբուլատոր հաստատությունների համար, այս մասին հայտնում են ծառայությունից։

«Գյուղական ամբուլատորիաների վերազինման միջոցով հնարավոր կլինի շարունակական առցանց հաղորդակցություն ապահովել պացիենտների և բժիշկների, ինչպես նաև գյուղական բժիշկների և կենտրոնական գրասենյակի միջև», — ասված է հաղորդագրության մեջ:

Արտակարգ իրավիճակների կենտրոնը, դոնոր կազմակերպությունների աջակցությամբ, ինտերնետով է ապահովում գյուղական մոտ 1000 ամբուլատորիա:

Նշենք, որ անցյալ տարի ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսավորմամբ Վրաստանում գործարկվեց  գյուղական բժիշկներին աջակցող առցանց պլատֆորմ։