Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոմայրուղում բեռնատար է այրվել. կա մեկ զոհ (տեսանյութ)

Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոմայրուղու Գորիի հատվածում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով առաջացած հրդեհը մարվել է:

Արտակարգ իրավիճակների կառավարման Շիդա Քարթլիի բաժանմունքի հրշեջ-փրկարարների 6 խումբ երկու ժամ շարունակ մարել է կրակը:

Հրդեհը առաջացել է բենզին պարունակող կցորդում: Դեպքի վայրից հրշեջ-փրկարարներն ու իրավապահները մի քաղաքացու դի են գտել: Դեպքի առնչությամբ սկսվել է հետաքննություն:

Ներկա պահին առկա տեղեկատվության համաձայն, բեռնատար մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, ինչի հետևանքով առաջացել է հրդեհ: