Մինչև նոյեմբերի 19-ը հայտնի կդառնա ընտրությունների 2-րդ փուլի օրը

Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը մինչև նոյեմբերի 19-ը կնշանակի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի օրը։

Վրաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը վերջնական արդյունքների հրապարակումից երկու շաբաթ անց, կիրակի օրը կանցկացվի: Ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակման առավելագույն ժամկետը, ընտրական օրենքի համաձայն, պետք է լինի ընտրությունների օրից ոչ ուշ քան 20 օրը:

ԿԸՀ-ի ղեկավար Թամար Ժվանիան ավելի վաղ ասել էր, որ ընտրություններն ամենաուշը կարող են լինել դեկտեմբերի 2-ին: