Վրաստանի արդարադատության տներն ու նոտարական բյուրոները կփակվեն

2 օրվա ընթացքում Վրաստանի ողջ տարածքում կդադարեցվի Արդարադատության տոն բոլոր մասնաճյուղերի, ինչպես նաև բնակչության ռեեստրի ու նոտարական բյուրոների գործունեությունը: 

Նոտարական գրասենյակներն այսօրվանից արդեն փակ են: Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին ասել է,  որ այս պայմաններում ևս  կենսականորեն կարևոր ծառայությունները կշարունակեն մատուցել: Նա ասել է, որ շուտով կհրապարակվի նոտարական գրասենյակների ցուցակը, որոնք սահմանափակ ծառայություններ մատուցելու իրավունք կունենան, որպեսզի «տնտեսական գործունեությունը չդադարի»:

Հիշեցնենք՝ երկրում համընդհանուր կարանտին հայտատարելու որոշում է  կայացվել: Նվազագույնի է հասցվել մարդկանց տեղաշարժն ու հանրային շփումները: