Բիբիլովը պնդում է` ՌԴ-ին միանալու հանրաքվեն ուժի մեջ է

Վրաստանի կողմից չվերահսկվող Ցխինվալիի գործող դե ֆակտո նախագահ Անատոլի Բիբիլովը «նախագահական» ընտրություններում ընդդիմադիր Ալան Գագլոևի հանդեպ պարտությունն ընդունելուց հետո ռուսական «ՌԻԱ Նովոստիին» ասել է, որ Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեն կայանալու է։

Բիբիլովի խոսքով, բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն արդեն հավաքվել են և ներկայացվել դե ֆակտո Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

«Հանձնաժողովը պետք է հաշվի առնի այս ամենը, հետո հանձնի Գերագույն դատարանին և նշանակի հանրաքվեի օր»,- ասել է Բիբիլովը։

Նշենք, որ Բիբիլովը ընտրություններից առաջ ևս բազմիցս հսյտարարել է, որ հանրաքվե է անցկացվելու Ցխինվալիի շրջանը Ռուսաստանի հետ միավորելու համար։ Նա Ռուսաստանի հետ միավորումն անվանել է «Հարավային Օսիայի ժողովրդի ռազմավարական նպատակ»։

Ընդգծենք, որ նորընտիր դե ֆակտո նախագահ Ալան Գագլոևը Ռուսաստանի հետ միավորմանը դեմ է:

Պաշտոնական Թբիլիսին դատապարտել է Վրաստանի կողմից չվերահսկվող Ցխինվալիի շրջանում կայացած «նախագահական ընտրությունները»։

Կարդացեք նաև՝

«Հարավային Օսիայի Ղրիմացում», թե՞ ճնշումներ Վրաստանի վրա. Ռուսաստանի նախաձեռնած «նոր անեքսիան». կարծիքներ