ԱՄՆ դեսպանն այցելել է Սամցխե-Ջավախեթի

Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանն այցելել է Սամցխե-Ջավախեթիի մարզ, փոխանցում է Սամցխե-Ջավախեթիի մարզի ֆեյսբուքյան էջը:

Նշվում է, որ այցի շրջանակներում Դեգնանն այցելել է Սամցխե-Ջավախեթիի տարածքում գտնվող նահանգապետարան, որտեղ նրան հյուրընկալել է նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին։

Հաղորդագրության համաձայն, հանդիպմանը ներկա են եղել նաև նահանգապետի առաջին տեղակալ Դավիթ Վարդիաշվիլին, տեղակալ Շոթա Ռոստիաշվիլին և շրջանային կառավարման ծառայության ղեկավարները։

Ըստ տեղեկության՝ հանդիպմանը դեսպանին ներկայացվել է Սամցխե-Ջավախեթիի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը: Բակուրիանիում կայացած սնոուբորդի, ազատ ոճի և ֆրիսկի աշխարհի առաջնությունը դրական է գնահատվել։

«Նշենք, որ 2025 թվականին Բակուրիանին կհյուրընկալի ձմեռային պատանեկան օլիմպիական փառատոնը, որն էլ ավելի կմեծացնի Բակուրիանիի ճանաչումը որպես լեռնային հանգստավայր միջազգային մասշտաբով»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:

Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև տարածաշրջանում իրականացվող և նախատեսվող ենթակառուցվածքային ծրագրերին։ Նշվել է, որ Սամցխե-Ջավախեթիի մարզը  մշակութային ժառանգության և բնության հուշարձանների առատությամբ ամենահետաքրքիր, բազմազան և աչքի ընկնող տարածքներից է, ուստի նմանատիպ ենթակառուցվածքային նախագծերը կնպաստեն տարածաշրջանում զբոսաշրջության զարգացմանը.

«Հանդիպմանը կարևորվել են Ամերիկայի դեսպանատան աջակցությամբ տարածաշրջանում իրականացվող ծրագրերը, ինչի համար հյուրընկալող կողմն իր երախտագիտությունն է հայտնել Ամերիկայի ժողովրդին ու կառավարությանը և հետագա աշխատանքային հաջողություն մաղթել տիկին Քելի Դեգնանին»: