Վրաստանը հետաքրքրություն է առաջացրել իռլանդական լրատվամիջոցների համար

Վրաստանը փորձում է իռլանդացի  զբոսաշրջիկների ուշադրությունը գրավել`  ցուցադրելով երկրի հարուստ պատմությունը, ինքնատիպ մշակույթն ու  ավանդույթները:

Իռլանդիայում Վրաստանի դեսպանատունը մասնակցել է  Դուբլինում անցկացված`  «Travel Industry Trade Show»  անվամբ հատուկ զբոսաշրջային ցուցահանդեսին:

Իռլանդական լրատվամիջոցները  միջոցառումից հետո  բազմաթիվ հոդվածներ են տպագրել Վրաստանի մասին: Դրանցում նշվել է, որ  Վրաստանը  և Իռլանդիան ունեն  նմանություններ, մասնավորապես` տարածքի, բնակչության թվաքանակի, ինչպես նաև  անկախության համար պայքար մղելու հարցերում:

Ցուցահանդեսին մասնակցել է  ավելի քան 100 միջազգային կազմակերպություն:

Վրաստանի զբոսաշրջության ազգային գործակալության  տեղեկատվությամբ`Վրաստանը 2016թ.  առաջին ամիսներին  հյուընկալել է  շուրջ 272  իռանդիայի զբոսաշրջիկի: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բավականին բարձր է:

Թողնել պատասխան