Կանխվել է 250 ջրային կրիա Թուրքիա տեղափոխելու փորձը

Թուրքիայի առևտրի նախարարության տվյալներով, վրաց-թուրքական «Սարփի»-ի անցակետում մեկ անձ փորձել է գաղտնի կերպով Վրաստանից 250 ջրային կրիա տեղափոխել:

Հաղորդագրության համաձայն, մաքսատան աշխատակիցները տղամարդու բաճկոնի տակ նկատել են տարօրինակ ուռուցիկություն և մաքսանենգության կասկածանքով խուզարկություն կատարել, ինչի արդյունքում պարզվել է, որ կասկածյալի բաճկոնի տակ թաքցրած տուփի մեջ 250 ջրային կրիա է թաքցրած։

Հետագայում պարզվել է, որ կրիաները ինվազիվ տեսակի են (մարդու գործունեության արդյունքում տարածված տեսակ, որի կենսաբանական բազմազանությունը վտանգված է)։ Կրիաները փոխանցվել են Արդվինի նահանգի բնության պահպանությանը և ազգային պարկերին: