Վրաերթի հետևանքով դեռահասի մահվան դեպքից հետո մեկ անձ է ձերբակալվել

Վրաստանի դատախազությունը մեկ անձի մեղադրանք է առաջադրել Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլի քաղաքում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 17-ամյա աղջկա մահվան փաստով, հայտնում է Վրաստանի դատախազությունը։

Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) անցկացրած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նոյեմբերի 23-ին Մառնեուլիում «Լենդ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդն անզգուշության հետևանքով չի կարողացել ապահովել տրանսպորտային միջոցի անվտանգ վարումը և հետիոտնային անցման տեղում հետիոտնի է վրաերթի ենթարկել: Ստացած վնասվածքների հետևանքով վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։

Իրավապահները նույն օրը ձերբակալել են մեղադրյալին։ Նրան մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 6-րդ մասով (ավտոմեքենայի անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է կյանքի կորուստ), որը նախատեսում է ազատազրկում 4-ից 7 տարի ժամկետով։

Դատախազությունը օրենքով սահմանված ժամկետում դիմել է դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը երկարացնելու միջնորդությամբ։ Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Հիշեցնենք, որ երեկ՝ Մառնեուլի քաղաքի Նարիմանովի փողոցում, ավտոմեքենան 17-ամյա դեռահասի էր վրաերթի ենթարկել:

Մառնեուլիում վրաերթի հետևանքով դեռահաս է մահացել