Վրաստանի խորհրդարանը անվտանգության լրացուցիչ միջոցների մասին է հայտարարել

Վրաստանի խորհրդարանի հայտարարությամբ` հուլիսի 18-ին կգործի սահմանափակ մուտքի ռեժիմ` դեպի խորհրդարանի շենք, ինչը չի վերաբերում լրատվամիջոցների ներկայացուցիչներին. նրանց մուտքը կիրականացվի սովորականի պես` նախապես համաձայնեցնելով:

Ըստ խորհրդարանի`  ձեռնարկված միջոցառումների նպատակն է կանխել հնարավոր սադրանքները:

Հիշեցնենք` այսօր, ժամը 12: 00-ին,  խորհրդարանում կլինի ներքին գործերի նախարարը: Վախտանգ Գոմելաուրիին կլսեն  խորհրդարանի արտահերթ նստաշրջանի նիստում ՝ կապված հուլիսի 5-6-ը տեղի ունեցած իրադարձությունների հետ:

Երեկ կայացած հանրահավաքում լրատվամիջոցների ներկայացուցիչները հայտարարել են, որ հավաքվելու են  օրենսդիր մարմնի շենքի դիմաց:  Նրանք  խորհրդարանի նախագահին հորդորել են` չփակել խորհրդարանի մուտքի դուռը:

Նախօրեի հավաքի մասին`

«Պատժեք բռնարարներին, Ղարիբաշվիլի` հրաժարական տվեք». հանրահավաք Թբիլիսիում