Վրաստանի բնակչության 0,25%-ը բանտում է. նոր վիճակագրություն

Հունիսի 1-ի դրությամբ Վրաստանի բանտերում պատիժ էր կրում 9,2 հազար բանտարկյալ: Ընդհանուր առմամբ` Վրաստանի բնակչության 0,25% -ը անազատության մեջ է: Բանտարկյալների մեծ մասը չափահասներ են, իսկ Վրաստանի բանտերում ընդամենը 327 կին կա:

2.8 հազար բանտարկյալների համար առաջին պատիժը չէ: Բանտարկյալների հիմնական մասը 26-ից 50 տարեկան տղամարդիկ են:  Բացի այդ`  Վրաստանի բանտերում կա 70-ից բարձր տարիքի 86 մարդ:  53 անչափահաս է պատիժ կրում,  որոնցից  չորսն  աղջիկ է:

Դատապարտյալների մեծ մասը պատիժը կրում է երեք բանտում:

3.2 հազար դատապարտյալ պատիժ է կրում հատկապես ծանր հանցագործությունների համար: Եվս 3.2 հազարը դատապարտվել է ծանր հանցագործությունների համար: Դատապարտվածների և մեղադրյալների մեծ մասը Վրաստանի քաղաքացիներ են,  կա նաև 536 օտարերկրացի և քաղաքացիություն չունեցող անձ: Ամենաշատ դատապարտյալներ կան Թուրքիայից, Ադրբեջանից և Ռուսաստանի Դաշնությունից:

Վրաստանում բանտարկյալներից ոմանք կարող են աշխատել:  415 բանտարկյալ  աշխատում է բանտային տնտեսություններում, եւս 54-ը զբաղվում է անհատական ​​գործունեությամբ, 161-ը ` ձեռնարկություններում: Իրենց աշխատանքի համար բանտարկյալները ստանում են ամսական աշխատավարձ, որը  կարող են փոխանցել ընտանիքին կամ ծախսել բանտի խանութներում` կարիքների համար:

Վրաստանի բանտերը բանտարկյալներին պարգևատրում են լավ վարքի համար` տարբեր մեթոդներով`  այդ թվում ` լրացուցիչ այցելություններ  և հեռախոսազանգեր: