Վրաց-հայկական սահման տանող ճանապարհը փակ է մեծ մեքենաների համար

Վրաստանում ձյան առատ տեղումների պատճառով մի շարք ավտոճանապարհներ սահմանակումներով են գործում։

Ուժեղ քամու, ձյան ու վատ տեսանելիության պատճառով վրաց-հայկական սահման տանող` Ախալցիխե-Նինոծմինդա ավտոճանապարհին արգելված է կցորդով, կիսակցորդով մեքենաների ու ավելի քան 30 տեղանոց ավտոբուսների երթևեկությունը։

Սահմանափակումը մայրուղու 90-112 կմ-ի վրա է։Մնացած հատվածներում ճանապարհը բաց է։

Ինտենսիվ ձյան պատճառով մեծ բեռնատարների համար փակվել է նաև Քութաիսիի ավտոմայրուղու`  39-60 կմ հատվածը։