Մառնուլիի 10 գյուղերի ճանապարհները կբարեկարգվեն

2023 թվականին Մառնեուլիի քաղաքապետարանի 10 գյուղերում նախատեսվում է ներքին ճանապարհային ենթակառուցվածքների բարեկարգում։ Այս տեղեկությունը տարածել է Մառնեուլիի մունիցիպալիտետի քաղաքապետարանը։

Քաղաքապետարանի հաղորդագրության համաձայն՝ Բաիդար, Սադլո, Դիոկնիս և Ցոփի գյուղերում ներքին ճանապարհներ են ասֆալտապատվելու։ Ծերաքվի և Սիոնի գյուղերի ճանապարհները երկաթ/բետոնե ծածկույթով են պատվելու։ Շուլավեր գյուղում կբարեկարգվեն ներքին ճանապարհները։

Ասֆալտապատվելու են Դամիա-Գեուրարխիի հանրակրթական դպրոց տանող և Մոլաողլի գյուղ տանող ճանապարհները։

«Մառնեուլիի քաղաքապետարանում ակտիվորեն վերանորոգվում են ճանապարհային ենթակառուցվածքները։ Անցյալ տարի 15 գյուղերում բարեկարգել ենք ներքին ճանապարհային ենթակառուցվածքները», — ասել է Մառնեուլիի քաղաքապետ Քենան Օմարովը։