«Ժամանակը սպառվում է»․ Սալոմե Զուրաբիշվիլի

«Ժամանակը շատ արագ է անցնում, ժամանակը կորչում է, և այս հնարավորություններն էլ են կորչում»,- ասել է Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «Facebook live»-ի ընթացքում, որտեղ պատասխանել է քաղաքացու հետևյալ հարցին․ «Վրաստանին անկախության պատմության մեջ երկրորդ անգամ անընդմեջ դուրս թողեցին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի օրակարգից, սա հարց է առաջացնում՝ արդյոք երկիրը կորցնո՞ւմ է անվտանգության երաշխիքները Արևմուտքից»:

Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ Վրաստանի մերձեցումը ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը կապված էր նաև երկրի անվտանգության հետ։

«Նախ և առաջ, որպես այդպիսին, «անվտանգության երաշխիքներ» ասվածը սխալ բառակապակցություն է, որովհետև ՆԱՏՕ-ի անվտանգության երաշխիքները տարածվում են միայն ՆԱՏՕ-ի անդամ երկրների վրա։ Այնպես որ, այս առումով մենք երբեք էլ չենք ունեցել անվտանգության երաշխիքներ, և դա Վրաստանի ուղղությունն ու ձգտումն էր, որ որքան հնարավոր է մոտենայինք այն դռանը, ինչն իրականում մեզ համար հնարավորություն կլիներ ստանալու այդ անվտանգության երաշխիքները։ Նաև Եվրամիության հետ մերձեցումն էր արդարացված հենց այս նույն նպատակով։

Բայց դա չի նշանակում, թե որևէ ձևով այդ մերձեցումը՝ թեկուզ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ, կապված չէր մեր անվտանգության հետ․ մենք դա շատ լավ գիտենք ու զգում ենք։ Սակայն այս ամենն այսօր կորչում է, քանի դեռ մենք դա չենք վերականգնել։ Ժամանակը շատ արագ է անցնում, ժամանակը կորչում է, և այս հնարավորություններն էլ են կորչում։

Եվս մեկ անգամ՝ ժամանակը շուտով սպառվում է․ կգա մի օր, երբ սա վերականգնելն ավելի բարդ կլինի, եթե ժամանակին ուշքի չգանք»,- հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին։