Վրաց-թուրքական Սարփի մաքսակետը փակ է

Մարտի 22-ին՝ հինգշաբթի, վրաց-թուրքական սահմանին կգործեն երեք մաքսակետերից միայն երկուսը:

Թուրքիան ժամանակավորապես փակել է Վրաստանի հետ սահմանին Սարփիի մաքսակետը՝ շինարարական աշխատանքների կապակցությամբ: Այդ մասին հայտնել է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության կայքը:

Թուրքական կողմը նորոգման աշխատանքներ է իրականացնում դեռեւս 2017 թվականի աշնանից:

Սարփիի անցակետի աշխատանքը կասեցվել է Թբիլիսիի ժամանակով ժամը 09:00-ից: Թուրքիա գնացողներին, կամ Վրաստան եկողներին, խորհուրդ է տրվում սպասել մինչեւ 21:00-ը կամ օգտագործել այլ անցակետեր՝ Կարծախի կամ Վալե:

Թողնել պատասխան