Ուկրաինայում վրացի մարտիկ Նիկա Մաճարաշվիլին է զոհվել։ 39-ամյա Մաճարաշվիլին վերջին շրջանում Զապորոժիեի մերձակայքում էր. տարիներ շարունակ Ուկրաինայում նա պայքարում էր Ռուսաստանի դեմ և ընդգրկված էր Երկրորդ միջազգային լեգեոնի շարքերում:
Նիկա Մաճարաշվիլին 92-րդ վրացի մարտիկն է, որը զոհվել է Ուկրաինայում Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից հետո: