Բացվել է Վրաստանի ամենահզոր ՀԷԿ-ը

Վրաստանում բացվել է ամենահզոր ՀԷԿ-ը: 123 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ Դարիալ ՀԷԿ-ի հզորությունը 108 մեգավատ է և այն տարեկան կարտադրի 510 միլիոն կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա: Նախագիծն իրականացնելու համար Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 80 միլիոն դոլար վարկ է տրամադրել:

Նոր ՀԷԿ-ի բացման պաշտոնական արարողությանը մասնակցել են վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն, ՎԶԵԲ-ի տարածաշրջանային ներկայացուցիչ Բրունո Բալվաներան և ծրագրի ներդրող Լաշա Իորդանիշվիլին:

Դարիալ ՀԷԿ-ի շահագործումը 200 միլիոն կիլովատ/ժամ-ով կնվազեցնի Վրաստան ներմուծվող էլէներգիան:

ՀԷԿ-ի շինարարական աշխատանքներում ներգրավված է եղել 420 մարդ: Այժմ ՀԷԿ-ը 70 աշխատակից ունի:

Թողնել պատասխան