Ռուսաստանը Վրաստանի առևտրային գործընկերների շարքում երկրորդն է

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ 2022 թվականի հունվար-հունիս ամիսներին տասը խոշորագույն առևտրային գործընկեր երկրների մասնաբաժինը Վրաստանի ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության մեջ կազմել է 68,7 տոկոս։

Երկրի խոշորագույն առևտրային գործընկերներն են.

  1. Թուրքիան՝ 1294,0 մլն դոլար,
  2. Ռուսաստանը՝ 962,2 մլն դոլար,
  3. Չինաստանը՝ 922,5 մլն դոլար։

2022 թվականի առաջին 6 ամսում Վրաստանից Ռուսաստան են արտահանվել հետևյալ ապրանքախմբերը.

  • ֆեռոհամաձուլվածքներ՝ 41,288 տոննա՝ 86,021 մլն դոլար արժողությամբ,
  • բնական խաղողի գինիներ՝ 21,497 տոննա՝ 57,873 միլիոն դոլար արժողությամբ,
  • մարդատար ավտոմեքենաներ՝ 1 254 միավոր՝ 13,962 մլն դոլար արժողությամբ,
  • ալկոհոլային խմիչքներ՝ 3,421 տոննա՝ 13,632 մլն դոլար արժողությամբ:

Հունվար-հունիս ամիսներին դեպի Ռուսաստան արտահանումը նվազել է 2,8 տոկոսով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ընդհանուր արտահանման մեջ Ռուսաստանի մասնաբաժինը նույնպես նվազել է՝ 14-ից հասնելով 10 տոկոսի:

2022 թվականի առաջին 6 ամսում Ռուսաստանից Վրաստան են ներմուծվել հետևյալ ապրանքախմբերը.

  • նավթ և նավթամթերք՝ 198,242 տոննա՝ 184,130 մլն դոլար արժողությամբ,
  • նավթային գազեր և այլ գազային ածխաջրածիններ՝ 156,168 տոննա՝ 40,229 մլն դոլար արժողությամբ,
  • ցորենի ալյուր՝ 77,195 տոննա՝ 28,838 մլն դոլար արժողությամբ,
  • մարգարին՝ 14,884 տոննա՝ 25,702 մլն դոլար արժողությամբ:

Հունվար-հունիս ամիսներին Ռուսաստանից ներմուծումն աճել է 51,4 տոկոսով: