Թբիլիսիի արտաքին տեսքի մասին քննարկումներ քաղաքապետարանում

4G2A7139 copy_tbilisi.gov.ge_1436537138Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիան  երկրի  մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է քաղաքի արտաքին տեսքի բարելավամանն ուղղված հարցեր:

Ինչպես  «Interpressnews»-ին  հայտնել են Թբիլիսիի քաղաքապետարանից,  Նարմանիան հանդիպման մասնակիցներին  կոչ է արել  ուշադրություն դարձնել հատկապես  քաղաքի`  ճարտարապետական ուրույն ոճով առանձնացված  շենքերի ու  սյուների լուսավորման հարցին, ինչպես նաև ենթակառուցվածքների կարգավորմանը:

Հանդիպմանը մասնակցել են   մի շարք խոշոր ընկերություններ, ինչպիսիք են «Թելասին»  «Կղազտրանսգազը»,  «Աութդոր.ge»-ն,  «Ալմա+»-ը,  «Կավկասուս օնլայնը» և «Սիլքնետը»:

«Հիշյալ ընկերությունները քաղաքապետարանին առաջիկա մեկ շաբաթում կներկայացնեն ստացված  հանձնարարությունները ներառող ծրագիր, որն այնուհետև կիրականցվի քաղաքապետի վերահսկողությամբ»,-   ասված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:

Հանդիպմանը ներկա են գտնվել քաղաքի տարբեր շրջանների ղեկավարները, ովքեր ընկերությունների ներկայացուցիչներին  են փոխանցել առկա խնդիրների  վերաբերյալ տեղեկատվություն:

Թողնել պատասխան