Շուկակիձեն և Բոճորիշվիլին համատեղ ասուլիս են անցկացրել

12767899_1249578361738975_852282067_oՓետրվարի 22-ին  «Զորակցություն» շարժման ղեկավար Լաշա Շուկակիձեն և փաստաբան Բեսարիոն Բոճորիշվիլին,   համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում  անդրադարձել են  Քրեական օրենսգրքի   փոփոխությունների`   իրենց հեղինակած  նախագծին:

Ըստ նախագծի`  քաղաքացին  այսուհետ  հնարավորություն կունենա  դիմել  դատարան և օրենքի շրջանակներում ճանաչվել որպես քաղբանտարկյալ: Լաշա Շուկակիձեի  փոխանցմամբ`   առաջիկայում  կստեղծվի փաստաբանների կոալիցիա, որը  ոչ կառավարարական կազմակերպությունների հետ  կզբաղվի  քաղբանտարկյալների իրավունքների և շահերի պաշտպանության հարցերով.  «Մենք պատրաստվում ենք  քրեական օրենսգրքում  որոշ փոփոխություններ մտցնել, որով   այն  քաղաքացին, ով գտնում է, որ ինքը քաղաքական դրդապատճառներով է ձերբակալվել և իրավունք ունի քաղաբանտարկայլ կոչվելու, կարող է հարցով դիմել դատարան: Հատկանշական  է, որ  2012 թվականին խորհրդարանի կողմից   215 մարդ  քաղբանտարկյալ  է ճանաչվել. Այս ամենի հետ մենք նաև աշխատում ենք  այն չափորոշիչների ձևավորման վրա, որոնցով կորոշվի,  թե ով կարող է համարվել քաղբանտարկյալ:

 Աշխարհի բազմաթիվ երկրներում  արդեն գոյություն ունեն նման սկզբունքներ, որոնք անհայտ պատճառներով Վրաստանում դեռ չեն գործում : Առաջին հերթին մենք պատրաստվում ենք դիմել Խորհրդարան` քրեական օրենսգրքի  310 –րդ հոդվածի  փոփոխության հարցով; Ըստ այդմ,   քաղաքացին կարող է դիմել դատարան ` որպես քաղբանտարկյալ ճանաչվելու հայցով : Մենք մի  գրասենյակ ենք բացել, որը զբաղվում է միայն քաղբանտարկյալներին վերաբերող տարբեր հարցերով: Այնտեղ մեր կողմից մանրամասնորեն  կուսումնասիրվեն բոլոր գործերը,   և դատական գործընթացների  ժամանակ վեճերի առկայության դեպքում մենք կբերենք մեր փաստարկները»:

Փաստաբան Բեսարիոն Բոճորիշվիլին  հավելեց ,  որ  տուժած քաղաքացիների  ցանկը   չի սահմանափակվում միայն քաղբանտարկյալների հարցով.«Կան գործարարներ, որոնց  ունեցվածքը ապօրինաբար է առգրավվել է: Կան նաև վարչակարգի բազմաթիվ  այլ զոհեր , ովքեր խոշտանգումների են ենթարկել: Չնայած նրան, որ նրանք  քաղբանտարկյալ  չեն կարող համարվել , հարկավոր է պաշտպանել նրանց  շահերն ու իրավունքները ևս: Կարելի է ասել,  որ գրեթե  բոլոր դեպքերում քաղաքացիները վարչակարգի զոհեր են: 

Սա այնպիսի հարց է, որ փաստաբանները միայնակ չեն կարող լուծել. Անհրաժեշտ է հասարակության աջակցությունը, որտեղ հսկայական դեր են խաղում զանգվածային լրատվամիջոցները, ոչ կառավարական կազմակերպությունները և ընդհանրապես` վարչակարգից տուժածները: Պետք է միասնական գործել: Հասարակության աջակցությամբ  կարող ենք պաշտպանել ոչ միայն բանտարկյալների իրավունքներն ու շահերը , այլ նաև փոփոխություն մտցնել Քրեական օրենսգրքի մեջ»:

Թողնել պատասխան