Շաբաթական 284 չվերթ Ռուսաստանի ու Վրաստանի քաղաքների միջև

Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը «Ռոսավիացիա»-ն թույլ է տվել շաբաթական 284 չվերթ իրականացնել Ռուսաստանի և Վրաստանի քաղաքների միջև, գրում է Netgazeti-ն՝ հենվելով ռուսական աղբյուրներին:

Տեղեկության համաձայն, Վրաստանի կառավարությունը նոր թռիչքի թույլտվություն դեռ չի տվել։ Ռուսական կողմը թույլտվությունների մեծ մասը տվել է ռուսական Red Wings ավիաընկերությանը, որը ցանկանում է թռիչք կատարել հետևյալ ուղղություններով.

  • Վլադիկավկազից՝ Բաթումի և Թբիլիսի,
  • Եկատերինբուրգից՝ Բաթումի և Քութայիսի,
  • Ժուկովսկուց՝ Բաթումի, Քութայիսի և Թբիլիսի,
  • Կազանից՝ Բաթումի և Քութայիսի,
  • Կրասնոդարից՝ Թբիլիսի, Բաթումի և Քութայիսի,
  • Մախաչկալայից՝ Բաթումի, Քութայիսի և Թբիլիսի,
  • Մինվոդիից՝ Բաթումի և Թբիլիսի,
  • Մոսկվայից՝ Բաթումի և Թբիլիսի,
  • Նիժնի Նովգորոդից՝ Բաթումի, Քութայիսի և Թբիլիսի,
  • Պերմից՝ Բաթումի, Քութայիսի և Թբիլիսի,
  • Դոնի Ռոստովից՝ Բաթումի, Քութայիսի և Թբիլիսի,
  • Սամարայից՝ Բաթումի և Քութայիսի,
  • Սոչիից՝ Թբիլիսի, Բաթումի և Քութայիսի,
  • Տյումենից՝ Քութայիսի և Թբիլիսի,
  • Ուֆայից՝ Քութայիսի և Թբիլիսի,
  • Չելյաբինսկից Բաթումի, Քութայիսի և Թբիլիսի:

Դեպի Վրաստան թռիչքի թույլտվություն են ստացել նաև հետևյալ ավիաընկերությունները՝ Россия, ЯмалRossiya և Yamal:

Այս պահին Վրաստանի և Ռուսաստանի միջև ուղիղ չվերթեր են իրականացնում ռուսական Azimuth և վրացական Georgian Airways ավիաընկերությունները։