Հարավկովկասյան գազատարով ադրբեջանական գազի փոխադրման ծավալն աճել է

2023 թվականին Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատար խողովակաշարով (Հարավկովկասյան գազատար) փոխանցվել է Ադրբեջանի հիմնական գազատարներով փոխադրվող բնական գազի ընդհանուր ծավալի 54,8 տոկոսը։

Վրաստանյան bpn լրատվականի փոխանցմամբ՝ մասնավորապես, Բաքու-Թբիլիսի-Էրզրում խողովակաշարով արտահանված բնական գազի ծավալը կազմել է 21,800,1 մլրդ խմ, ինչը 4,7 տոկոսով ավելի է 2022 թվականի ցուցանիշից։

Ի դեպ, Ադրբեջանի գազը Վրաստան է արտահանվում հարավկովկասյան, նույն՝ Բաքու-Թբիլիսի-Էրզրում խողովակաշարով։ Այն նաև կոչվում է «Շահդենիզ գազատար», քանի որ բնական գազի փոխադրման խողովակաշարը սկիզբ է առնում Շահդենիզ գազատարի ադրբեջանական հատվածից։ Առաջին փորձնական բնական գազը խողովակաշար է բեռնվել 2006 թվականի մայիսի 21-ին Սանգաչալի տերմինալից։ Գազի առաջին գործարկումը նախատեսված էր 2006 թվականի սեպտեմբերի 30-ին, սակայն տեխնիկական պատճառներով գազատարի շահագործումը հետաձգվեց մինչև 2006 թվականի դեկտեմբերի 20-ը։