Մեքենան ընկել է Քուռ գետը, վարորդը մահացել է

Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության աշխատակիցները Թբիլիսիի Մետեխի կամրջի հատվածում Քուռ գետից (Մտկվարի) դուրս են բերել երեկ գետն ընկած մեքենան։

Նշվում է, որ վարորդի դին դուրս է բերվել մեքենայից։

Որոնողական աշխատանքները սկսվել են այն բանից հետո, երբ ավտոմեքենան բախվել է Մետեխի կամրջի բազրիքին ու ընկել ջուրը։