Բրյուսելի հանձնարարականների կատարումը՝ ՀԿ-ների ներգրավմամբ. ԵՄ դեսպան

Բրյուսելի հանձնարարականները կատարելու համար աշխատանքային խմբերին պետք է մասնակցեն նաև «Արևելյան գործընկերության» քաղաքացիական հասարակության պլատֆորմի հասարակական կազմակերպությունները (ՀԿ), հայտարարել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինկին:

«Քաղաքացիական հասարակության ներգրավվածությունն օրենսդրական և որոշումների կայացման գործընթացներում առանցքային նշանակություն ունի ցանկացած ժողովրդավարական պետության, այդ թվում՝ Վրաստանի համար», — ասել է ԵՄ դեսպանը՝ հավելելով, որ Վրաստանին ուղղված Եվրահանձնաժողովի 9-րդ հանձնարարականն է՝ ապահովել քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը։

Ըստ Հերչինսկու, կառավարության պարտականությունն է՝ գտնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներգրավվածությունն առավելագույնի հասցնելու ուղին. «Անցյալ տարի իշխանության, ընդդիմության և քաղաքացիական հասարակության քննարկումների շատ դրական գործընթաց սկսվեց։ Մենք մի քանի հանդիպումներ ունեցանք ընդդիմության և «Արևելյան գործընկերության» հարթակում ընդգրկված ՀԿ-ների ներկայացուցիչների հետ։ Ցավոք սրտի, ներքին որոշ գործընթացների պատճառով մի խումբ խոշոր ՀԿ-ներ որոշեցին հեռանալ հարթակից»:

Ի դեպ, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստանը», «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան», «Արդար ընտրությունները», «Սոցիալական արդարության կենտրոնը» և այլ ՀԿ-ներ, որոնք դուրս են եկել պլատֆորմից, չեն հրավիրվել անցած ամիս խորհրդարանում աշխատանքային ԵՄ առաջարկությունները իրականացնելու խմբերի հանդիպմանը:

Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ասել է, որ խորհրդարանը կքննարկի ՀԿ-ների հետ համագործակցությունը: