Ուսումնական գործընթացը վերսկսվել է. դպրոցները կախտահանվեն

Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի վստահեցմամբ՝ գրիպի վիրուսի հետևանքով դասընթացները հետաձգելու առիթ այս փուլում չկա: Հետևաբար, հանրակրթական դպրոցներում այսօրվանից կվերսկսվի ուսումնական գործընթացը: Այդ մասին տեղեկացնում են Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:

Արձակուրդների ընթացքում դպրոցների շենքերն ախտահանվել են՝ վիրուսի տարածումը կանխելու նպատակով: Ուսումնական գործընթացի վերականգնումից հետո ևս դպրոցների միջանցքները պետք է համակարգված կերպով մաքրվեն: Նշվում է նաև, որ դպրոցներում կանխարգելիչ միջոցառումների գործընթացքում պետք է լիարժեք ներգրավված լինի դպրոցների բուժանձնակազմը: