Մեկնարկեց Վրաստանի նախագահի այցը Բրյուսել

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին աշխատանքային այցով այսօր մեկնեց Բրյուսել:

Նախագահի աշխատակազմի տեղեկատվությամբ՝ Բրյուսելում նախագահի աշխատանքային այցի շրջանակներում ծրագրված են հանդիպումներ ԵՄ և ՆԱՏՕ-ի ղեկավարների հետ:

Նախագահը կհանդիպի Եվրոպական խորհրդի նախագահ Շաֆրլ Միշելին, ԵՄ գերագույն ներկայացուցիչ, Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ջոզեֆ Բորելին, Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասոլին, Եվրահանձնաժողովի տնտեսական հարցերլով գործադիր փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիին, ինչպես նաև Եվրախորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Դեվիդ Մակալիկստերին և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին: