Տ․Կիրակոս վարդապետ Դավթյանը նշանակվել է Վրաստանի հայոց թեմի առաջնորդ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ սույն թվականի հունիսի 1-ից Վրաստանի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Կիրակոս վարդապետ Դավթյանը նշանակվել է Վրաստանի հայոց թեմի առաջնորդ։

Տեղեկությունը տարածում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը:

Նշենք, որ Հոգեշնորհ Տ․ Կիրակոս վարդապետ Դավթյանը 2019 թվականի հունիսից զբաղեցնում էր Վիրահայոց թեմի առաջնորդի տեղապահի պաշտոնը: