Դեսպանատունն ուղարկում է Վրաստանում մնացած ՀՀ քաղաքացիներին

Ինչպես տեղեկացրել ենք մեր նախորդ հրապարակումներում, Վրաստանում դեռևս ՀՀ քաղաքացիներ կան, ովքեր ցանկություն ունեն Հայաստան վերադառնալ, սակայն չունեն դրա հանարավորությունը, չնայած, որ վրաց-հայկական Սադախլոյի սահմանային անցակետը պաշտոնապես բաց է: 

Մառնեուլին կարանտինային գոտի հայտարարելուց հետո  մարդատար մեքենաներին արգելվեց մուտքը Մառնեուլի, որը Հայաստանի հետ սահման տանող թերևս միակ ճանապարհն է:

Վրաստանում «պատանդ» հայաստանցիների մի մասը գիշերակացի խնդիր ուներ, քանի որ այս պայմաններում երկրի հյուրանոցներն ու հյուրատները վաղուց չեն գործում:

Վրաստանում ՀՀ դեսպանությունը հատուկ հայտարարության միջոցով հավաքագրել է ՀՀ վերադառնալ ցանկացողների  ցուցակներն ու այս պահին Հավլաբար թղամասից 20 տեղանոց միկրոավտոբուսով ու երկու մարդատար մեքենայով շարժվեցին դեպի վրաց-հայկական սահման:

Մինչև Սադախլո տեղափոխման ծախսերը հոգացել է Վրաստանում ՀՀ դեսպանատունը:

Վրաստանում մնացած քաղաքացիներից մեկի մասին՝ տեսանյութում:

«Անորոշ պատասխան էին տալիս, 4 ժամ սպասելուց հետո հետ եկանք Թբիլիսի». ՀՀ քաղաքացիները Վրաստանում «պատանդ են»

Posted by Aliq Media on Monday, March 23, 2020