8 հասարակական կազմակերպություն միավորվում է ապատեղեկատվության դեմ պայքարին

Ապատեղեկատվության աղբյուրների հայտնաբերման, վերահսկման և հետաքննության ուղղությամբ աշխատող «Հանուն տեղեկատվության վստահելիության կոալիցիա» նախաձեռնությունը սեպտեմբերի 27-ին ներկայացվեց հանրությանը։

USAID-ի աջակցությամբ ստեղծված կոալիցիան համակարգված աշխատելու է նաև հոկտեմբերի 2֊ ին Վրաստանում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմիների ընտրությունների օրը՝ ապատեղեկատվության բացահայտման և կանխման ուղղությամբ։

Ապատեղեկատվությունից խուսափելու համար կոալիցիան կոչ է անում քաղաքական կուսակցություններին պայքարել ժողովրդավարության, արդար և թափանցիկ ընտրությունների համար։

«Ապատեղեկատվությունը կարող է խոչընդոտել կամ դանդաղեցնել Վրաստանի ժողովրդավարական զարգացումն ու Եվրատլանտյան ինտեգրումը։ Այդ իսկ պատճառով հասարակության բոլոր խմբերը պետք է միավորվեն ապատեղեկատվության դեմ պայքարելու համար»,-ասել է USAID Վրաստան առաքելության տնօրեն Պիտեր Վիբլերը։ Նրա խոսքերով, ապատեղեկատվության մոնիթորինգի արդյունավետ մեխանիզմների մշակման համար կոալիցիայի ստեղծումը միասնական հանրային մոտեցման լավ օրինակ է։

Կոալիցիայի անդամ կազմակերպություններն են՝ «Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտը» (IDFI), «Մեդիայի զարգացման հիմնադրամ» (MDF), «Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտ» ( IWPR), «Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային ընկերություն» (ISFED), «Վրաստանի լրագրողական էթիկայի խարտիա», «Վրաստանի բարեփոխումների ասոցիացիան» (GRASS), «Հանդուրժողականության և բազմազանության ինստիտուտը» (TDI):