Վրաստանի մեծ քաղաքներում ջուրը թանկացել է

Հունվարի 1-ից Թբիլիսի, Ռուսթավի և Մցխեթա քաղաքներում ջրի սակագինն ավելացել է։  

Վրաստանում ջրամատակարարման ծառայության համար վճարում կատարվում է 2 տարբերակով` կամ մարդահաշվով, կամ օգտագործած ջրի ծավալով։

Էներգետիկայի և ջրամատակարարման ազգային կարգավորող հանձնաժողովի որոշմամբ` հունվարի մեկից Թբիլիսիի և Մցխեթայի բնակիչները, որոնց տներում հաշվիչներ են տեղադրված, վճարելու են 0,5 լարի` 0,33-ի փոխարեն։ Մնացած սպառողները վճարելու են ըստ բնակարանում գրանցված մարդկանց թվի։ Այդ բաժանորդների համար ամենամսյա սակագինը մեկ անձի համար  լինելու է  4,518 լարի`  3,9 լարիի  փոխարեն։

Սակագինն ավելացել է նաև Ռուսթավիում։

Ձրի վարձավճարների ավելացումը չի վերաբերի այն ընտանիքներին, որոնք սոցիալապես անապահով կարգավիճակ ունեն։ Նրանց դեպքում տարբերությունը կսուբսիդավորի պետությունը։