2022-ի ​​բյուջեն կկրճատվի մեկ միլիարդ լարիով

2022 թվականի Վրաստանի պետական ​​բյուջեն ընթացիկ տարվա բյուջեի համեմատ ավելի քան 1 մլրդ լարիով կրճատվել է, ավելի ճշգրիտ՝ 1 055 470 800 լարիով:

Պետ​​բյուջեի նախագծի համաձայն՝ ​​ծավալը 18 443 276 00 լարի է: Այն պայմանավորված է 2 հիմնական գործոնով, մասնավորապես 2022 թվականին համավարակի հետ կապված ծախսերը զգալիորեն կկրճատվեն (850.0 մլն լարիով), ինչպես նաև կկրճատվեն եվրապարտատոմսերի համար հատկացումները (1713.2 մլն լարի)։ 

2022 թվականի պետական ​​բյուջեի ծախսային մասում առկա են լրացուցիչ ծախսեր ուղղված ​​կենսաթոշակի ինդեքսավորմանը և ուսուցիչների աշխատավարձերի բարձրացմանը:

Նոր կորոնավիրուսի համավարակի հետ կապված առողջապահության ոլորտի ծախսը կկազմի 500 մլն լարիի։ 

Հատկանշական է, որ 2021 թվականի բյուջեն կազմել է 19 498 746 800 լարի: