Վրաստանից կարտոֆիլի արտահանումը կրճատվել է գրեթե 5 անգամ

2026 թվականի առաջին կեսին Վրաստանից կարտոֆիլի արտահանումը կրճատվել է գրեթե 5 անգամ։ Կարտոֆիլի վաճառքից երկիրը ստացել է 4 միլիոն 879 հազար ԱՄՆ դոլարի եկամուտ, արտահանվել է ընդհանուր առմամբ 18 հազար 414 տոննա արտադրանք։ Անկումը կազմում է 81,5%։ Այս ժամանակահատվածում նվազել է նաև արտահանման աշխարհագրությունը։

Ի դեպ, անցյալ տարի երկիրն ունեցել է կարտոֆիլի արտահանման ռեկորդային ծավալներ։ 2025 թվականի 6 ամսվա եկամուտը կազմել էր 26,5 միլիոն ԱՄՆ դոլար։

Ընթացիկ տարվա պաշտոնական վիճակագրության համաձայն՝ կարտոֆիլի արտահանման անկումը պայմանավորված է Ռուսաստանում վաճառքի կտրուկ նվազմամբ, քանի որ անցյալ տարի հիմնական արտահանման շուկան հենց Ռուսաստանն էր։ Եթե անցյալ տարվա հունվար-հունիս ամիսներին այս ուղղությամբ վաճառվել էր 20,5 միլիոն ԱՄՆ դոլարի 50 հազար 347 տոննա կարտոֆիլ, այս տարի նույն ժամանակահատվածում՝ 1,4 միլիոն ԱՄՆ դոլարի 3,422 տոննա։ Անկումը կազմում է 92,9%։

Այս տարի կարտոֆիլի իրացման հիմնական շուկան Ադրբեջանն էր, որտեղ վաճառվել է 2,2 միլիոն ԱՄՆ դոլարի 11 հազար 777 տոննա արտադրանք։ Երկրորդ տեղում Ռուսաստանն էր (1,4 միլիոն ԱՄՆ դոլար, 3,422 տոննա), երրորդ տեղում՝ Բելառուսը (942 հազար ԱՄՆ դոլար, 2,126 տոննա), չորրորդ տեղում՝ Հայաստանը (195 հազար ԱՄՆ դոլար), իսկ հինգերորդ տեղում Կատարը՝ չնչին ծավալով (9,5 հազար ԱՄՆ դոլար, 21 տոննա)։

Նշենք նաև, որ անցյալ տարի կարտոֆիլ է արտահանվել նաև Ղազախստան, Մոլդովա, Թուրքմենստան և Ուզբեկստան։ Այս տարվա 6 ամսվա ընթացքում դեպի այդ երկրներ արտահանումը զրոյական է։