Որքանով են կատարվել ԵՄ հանձնարարականները

GRASS հասարակական կազմակերպությունն այսօր զեկույց է հրապարակել Եվրամիության կողմից Վրաստանի համար սահմանված 12 հանձնարարականների կատարման վերաբերյալ։ Կազմակերպության գնահատմամբ՝ 12 պայմաններից Վրաստանը դեռ չի կատարել 6 պայման, մասամբ կատարված է 3 պայման, 2 պայման մեծ մասամբ կատարվել է, մեկ պայման էլ՝ ամբողջությամբ։

ԵՄ 12 հանձնարարականները և GRASS-ի գնահատականը թե որքանով են կատարված դրանք, ներկայացնում ենք ստորև․

  1. Դեպոլարիզացիա (ապաբևեռացում) — չի կատարվել,
  2. Ընտրական և ինստիտուցիոնալ բարեփոխումներ — մասամբ է կատարվել,
  3. Անկախ դատական համակարգ — չի կատարվել,
  4. Հակակոռուպցիոն միջոցառումներ՝ մասամբ իրականացված,
  5. Ապաօլիգարխացում — ավարտված չէ,
  6. Պայքար կազմակերպված հանցավորության դեմ — մեծ մասամբ կատարվել է,
  7. Լրատվամիջոցների ազատություն — չի կատարվել,
  8. Խոցելի խմբերի պաշտպանություն — չի իրականացվել,
  9. Գենդերային հավասարություն — մեծ մասամբ կատարվել է,
  10. Քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը — մասամբ է կատարվել,
  11. Հաշվի առնել ՄԻԵԴ որոշումները — կատարվել է,
  12. 12 անկախ հանրային պաշտպան — չի կատարվել։

Կարդացեք նաև՝

ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ ստանալու պայմանները