Թբիլիսիի «Խաղաղության կամուրջը» կվերանորոգվի

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտնել է, որ Թբիլիսիի քաղաքապետարանն այս տարի նախատեսում է վերանորոգել «Խաղաղության կամուրջ»-ը:

Քաղաքապետը նշել է, որ նշված ծրագրերի մեկնարկը շուտով կտրվի և կավարտվեն մինչև տարեվերջ։

«Ինչ վերաբերում է 2023 թվականին նախատեսվող խոշոր ենթակառուցվածքային նախագծերին, ապա կիրականացվի Ծերեթելիի պողոտայի ամբողջական վերականգնումը, իսկ մոտ ապագայում մենք նախատեսում ենք ավարտել Շալիկաշվիլիի կամուրջի և Խաղաղության կամուրջի վերականգնումը` որպես կապիտալ աշխատանքների մի մաս»,- ասել է Կալաձեն: