ԵՄ-ին միանալու դեպքում Վրաստանը կներառվի ՌԴ-ի անբարյացակամ երկրների ցանկում. Զախարովա

Եվրամիությանը միանալու դեպքում Ռուսաստանը ստիպված կլինի Վրաստանը ներառել անբարյացակամ երկրների ցանկում, ինչը համապատասխան հետևանքներ կունենա վրաց արտադրողների համար, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ես չեմ ասում, որ սա մեր ցանկությունն է, բայց Եվրամիության նոր պահանջների լույսի ներքո մենք ստիպված կլինենք Վրաստանը ներառել անբարյացակամ ռեժիմ ունեցող երկրների ցանկում և կիրառել նրա նկատմամբ համապատասխան տնտեսական միջոցներ։ Սա, իհարկե, կանդրադառնա վրացի արտադրողների հանքային ջրերի, մրգերի, գինու և Ռուսաստան ներմուծվող ցանկացած այլ ապրանքի վրա», — ասել է Զախարովան։

Նա նաև ընդգծել է, որ ռուսական կողմը չի հասկանում, թե ինչպես կարող է Թբիլիսին ձգտել միանալ մի միության, որի անդամները պատժամիջոցներ են կիրառում Վրաստանի նկատմամբ «բացարձակապես առանց որևէ պատճառի»։