«ՄԱՇ»-ի գրասենյակի ուղղությամբ կրակելու համար 1 անձ է ձերբակալվել

Վրաստանի ՆԳ նախարարության տեղեկատվությամբ՝ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության կենտրոնական գրասենյակի ուղղությամբ կրակելու դեպքի առընչությամբ ձերբակալել են 1991 թվականին ծնված Դ.Կ-ին:

Հանցանքը ենթադրում է 4-7 տարվա ազատազրկում:

Հետաքննությունը պարզել է, որ մարտի 17-ին Դ.Կ-ն ավտոմեքենայից կրակոցներ է արձակել ՄԱՇ-ի կենտրոնական գրասենյակին փակցված բաների ուղղությամբ և թաքնվել դեպքի վայրից: Մի քանի ժամ անց իրավապահները ձերբակալել են Դ.Կ-ին, ում տանը խուզարկության ընթացքում հայտնաբերվել է զենք, հրազենի պարկուճներ և թմրանյութ:

Հիշեցնենք, երեկ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գլխավոր գրասենյակի շենքի վրա անհայտ անձը ընթացող մեքենայից կրակ էր արձակել:

Կրակոցներ «ՄԱՇ»-ի կենտրոնական գրասենյակի մոտ. ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել