Վրաստանը բռնագրավված տարածքների հարցում հաջող մերժողական քաղաքականություն է վարում. Կոբախիձե

«Բռնագրավված տարածքների վերաբերյալ մեր մերժողական քաղաքականությունն ընդհանուր առմամբ հաջողված է»,-հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն:

Պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպես է գնահատում Վրաստանի քայլերը Վրաստանի կողմից չվերահսկվող «Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչման 10 -ամյակի վերաբերյալ», խորհրդարանի նախագահն ընդգծել է.

«Մենք ակտիվ մերժողական քաղաքականություն ենք իրականացնում։ Վրաստանի խորհրդարանը նույնպես մասնակցում է այդ գործընթացին: Ես մի քանի անգամ հարցի շուրջ հանդիպումներ եմ ունեցել գործընկերներիս հետ, կարծում եմ, ընդհանուր առմամբ, Վրաստանը հաջող քաղաքականություն է վարում»,-հայտարարել է Կոբախիձեն։

Հիշեցնենք, որ 2008 թվականի օգոստոսի 26-ին Ռուսաստանի նախագահ Դիմիտրի Մեդվեդևը ճանաչեց Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը:

Թողնել պատասխան