Բնակելի շենքում պայթյունի հետևանքով երեք մարդ զոհվել է, երեք երեխա տեղափոխվել հիվանդանոց

Թբիլիսիի ծայրամասում գտնվող Մեծ Դիղոմի թաղամասում բնակելի շենքերից մեկի չորրորդ հարկում, հավանաբար, բնական գազի արտահոսքի պատճառով պայթյուն է եղել:

Ըստ ոստիկանության ղեկավար Թեյմուրազ Կուպատաձեի՝ Մեծ Դիղոմիի բնակելի շենքում պայթյունի հետևանքով զոհվել է երեք մարդ: Խոսվում է նաև անչափահասի մահվան մասին, ինչը սակայն չի հաստատել Կուպատաձեն։ Ըստ նրա, պայթյունը տեղի է ունեցել չորրորդ հարկում: Շենքի բնակիչներին տարհանել են։

Բնակարանի պայթյունի հետևանքով տուժած երեք երեխաները տեղափոխվել են Իաշվիլիի կլինիկա: Այս պահին դեռ հայտնի չէ, թե որքան լուրջ վնասվածքներ են ստացել անչափահասները:

Դեպքի վայր է ժամանել Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն և վարչապետ Մամուկա Բախտաձեն:

Իաշվիլիի կլինիկայում էլ սպասում են առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոյին: