Կանխվել է խոշոր չափի չհայտարարագրված գումար Վրաստան բերելու դեպք

Վրաց-ադրբեջանական «Կարմիր կամուրջ» և «Թբիլիսի օդանավակայան» մաքսակետերում Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային ծառայողները քաղաքացիների ֆիզիկական, ինչպես նաև կասկածելի ուղեբեռի մանրամասն զննության արդյունքում հայտնաբերել են 339 հազար 957 դոլար և 1 470 թուրքական լիրա չհայտարարագրված գումար։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի եկամուտների ծառայությունը։

«Չհայտարարագրված գումարի ընդհանուր չափը, ըստ Վրաստանի Ազգային բանկի փոխարժեքի, կազմել է 906 հազար 654 լարի 33 թեթրի։ Վրաստանի մաքսային օրենսգրքի 169-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրինախախտ քաղաքացիները որպես պատիժ տուգանվել են՝ ընդհանուր 90 հազար 665 լարի 43 թեթրիով (գումարի 10 տոկոսի չափով)»,- նշված է hաղորդագրության մեջ։