Կոբախիձեն ցավակցել է ռուս ժողովրդին

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն Ռուսաստանի Կեմերովո քաղաքում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ ցավակցություն է հայտնել: Կոբախիձեն խորհրդարանի անունից ցավակցել է զոհվածների ընտանիքներին և ռուս ժողովրդին:
«Խորին ցավակցություն եմ հայտնում Կեմերովո քաղաքում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որը մարդկանց կյանքեր է խլել: Սարսափելի է, որ նրանց թվում տասնյակ երեխաներ կան: Վրաստանի խորհրդարանի անունից ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին և ռուս ժողովրդին»,- հայտարարել է Կոբախիձեն:

Թողնել պատասխան