Մակա Բոճորիշվիլին հանդիպել է ԱՄԷ-ի ԱԳ պետնախարարին

ԱԳ նախարար և փոխվարչապետ Մակա Բոճորիշվիլին հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի պետնախարար Սաիդ բին Մուբարաք ալ Հաջերիին:

Ըստ Արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայության տարածած հաղորդագրության` հանդիպմանը խոսվել է երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունների և տարբեր ոլորտներում սերտ համագործակցության մասին։ Ընդգծվել է բարձր մակարդակի այցելությունների իրականացման դրական դինամիկան։

Նաև նշվել է Վրաստանում ընթացող և պլանավորված ներդրումային նախագծերի կարևորությունը։