Լևան Ժորժոլիանին հանդիպել է Դելֆիի տնտեսական ֆորումի նախագահին

Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին հանդիպել է Դելֆիի տնտեսական ֆորումի հիմնադիր և նախագահ Սիմեոն Ցոմոկոսին։

Հանդիպմանը քննարկվել են հետագա համագործակցության հեռանկարները։

«Ընդգծվել է Դելֆիի տնտեսական ֆորումի՝ որպես երկխոսության և համագործակցության հարթակի կարևորությունը քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական հարցերի շուրջ բարձր մակարդակի քննարկումների աջակցման ուղղությամբ։

Նշվել է Վրաստանի ակտիվ մասնակցությունը ֆորումի շրջանակներում անցկացվող միջոցառումներին։

Հատուկ ուշադրություն է դարձվել Վրաստանի տնտեսական աճի դինամիկային, երկրի տարանցիկ և լոգիստիկ ներուժին։ Նաև ընդգծվել է «Միջին միջանցքի»՝ որպես անվտանգ ու հուսալի տարանցիկ երթուղու կարևորությունը և Վրաստանի դերը տարածաշրջանային կապվածության ամրապնդման գործում։

Կառավարության աշխատակազմի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել, որ Վրաստանը հյուրընկալի Դելֆիի տնտեսական ֆորումի շրջանակներում նախատեսված միջոցառումները»,- ասված է մամուլի հաղորդագրության մեջ։

Հանդիպմանը մասնակցել են Հունաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Լևան Բերիձեն և կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Զվիադ Բարքաիան։